Ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը  

17:49 • 05.06.21

 

Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել, անվտանգ ու խաղաղ ծառայություն են մաղթել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, շրջանավարտների հարազատներ։

Շրջանավարտները հրաժեշտ են տվել համալսարանի մարտական դրոշին, ավարտական փաստաթղթերի հետ ստացել խորհրդանշական սպայական դաշույններ։




 

 

Ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը