Հանրային հեռուստաընկերությունը լրատվական նոր ալիքի համար մայրաքաղաքային արտոնագիր է ստացել

10:22 • 05.06.21

Հանրային հեռուստաընկերությունը երեկ մայրաքաղաքային արտոնագիր է ստացել լրատվական նոր հեռուստաալիքի համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նա նշել է, որ բարձր վարկանիշով պայմանավորված՝ Հանրայինի լրատվական թողարկումները կարող են հեռարձակվել 24/7 ձևաչափով։

Լրատվական ալիքը կգործի հունիսի 9-ից։

Հանրային հեռուստաընկերությունը լրատվական նոր ալիքի համար մայրաքաղաքային արտոնագիր է ստացել