Կոտայքի մարզում BMW-ն բախվել է ծառերին և հայտնվել ձորակում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները. կա վիրավոր. Shamshyan.com

00:55 • 05.06.21

Հունիսի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում BMW մակնիշի 50 ZM 150 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև հայտնվել ձորակում և բախվել մեկ այլ ծառի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Կոտայքի մարզում BMW-ն բախվել է ծառերին և հայտնվել ձորակում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները. կա վիրավոր. Shamshyan.com