Գեղարքունիքում Mercedes-ը մխրճվել է հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է․ shamshyan.com

20:28 • 05.06.21

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի արդյունքում ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան

Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Գեղարքունիքում Mercedes-ը մխրճվել է հոտի մեջ․ 30-ից ավելի ոչխար սատկել է․ shamshyan.com