Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով 12 անձ զոհվել է

15:47 • 05.06.21

Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է աշխարհազորայինների խմբին, որոնք հանդես են գալիս իշխանությունների կողմից զինյալների դեմ պայքարում, առնվազն 12 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշ աղբյուրների տվյալներով ՝ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը ոչ դիտավորյալ են «հարված հասցրել յուրայիններին»:

Դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան Բադախշան նահանգում: Զոհվածների թվում է աշխարհազորայինների հրամանատարը։

Միջադեպի հետևանքով ևս 8 մարդ անհետ կորել է: Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում տեղի ունեցածը:

Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով 12 անձ զոհվել է