Կոլումբիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 3.5 միլիոնի. RT

03:57 • 05.06.21

Անցած օրվա ընթացքում Կոլումբիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աճել է 30 000-ով և հասել 3 518 046-ի: Այս մասին գրում է RT-ն:

Նշվում է, որ այս պահին այս թիվը դարձել է Կոլումբիայի ամենաբարձր աճի օրական տեմպը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը:

Կոլումբիայում կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 90 890:

Համավարակի մեկնարկից ի վեր, հանրապետությունում վերականգնվել է 3.267.100 մարդ:

Կոլումբիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 3.5 միլիոնի. RT