Կայակավարները Դանուբ գետում հայտնված արծիվներին փրկել են խեղդվելուց և օգնել հասնել ափ (տեսանյութ)
Հունգարացի կայակավարների զույգը, որը մասնակցում է գետերի աղտոտվածության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված մարտահրավերին, Դանուբով թիավարելիս երկու սպիտակապոչ արծիվի է հանդիպել, որոնք չէին կարողանում թռչել:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, կայակավարներ Կլաուդիա Քիսը և Ռիչարդ Վարգան գտել են թռչուններին օգնելու եղանակն ու դուրս են բերել նրանց ջրից՝ չթողնելով, որ ջրախեղդ լինեն:
Ինչպես իրենք են պատմել, արծիվներից մեկին ջրից դուրս են բերել ճոպանի ուղղությամբ, մյուսն էլ ինքնուրույն է սկսել լողալ և արդյունքում կանգնել է կայակներից մեկի վրա:
Հունգարացիներն արծիվներին ուղեկցել են մինչև ափ և համոզվելով, որ թռչուններն անվտանգ են, շարունակել են իրենց ուղևորությունը Սև ծովից (Ռումինիայի ափերից) դեպի «Սև անտառ» (Շվարցվալդ, Գերմանիա):










