Կոլորադոյի բնակիչը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների վիճակախաղում շահել է 1 միլիոն դոլար
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի բնակչուհի Սալի Սլիգերը COVID-19-ի դեմ պատվաստվածների համար նախատեսված վիճակախաղում 1 միլիոն դոլար է շահել: Հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով Associated Press-ին:
Ընդհանուր առմամբ, պետությունը ստիպված կլինի հինգ նման մրցանակ հանձնել: Խաղարկությանը մասնակցելու համար անձը պետք է պատվաստված լինի հաստատված պատվաստանյութ առնվազն մեկ դոզայով և լինի նվազագույնը 18 տարեկան:
Հաղթողի խոսքով՝ շահումի օգնությամբ նա կավելացնի իր կենսաթոշակային խնայողությունները և կօգնի իր երեխաներին:
Կոլորադոն կտրամադրի նաև $ 50,000 կրթաթոշակ 12-ից 17 տարեկան 25 աշակերտի, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:










