Մտել է օդաչուների խցիկ` պահանջելով կանգնեցնել ինքնաթիռը. ԱՄՆ-ում օդանավը հարկադիր վայրէջք է կատարել օրինախախտ ուղևորի պատճառով

13:45 • 05.06.21

Միացյալ Նահանգներում Delta ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Մեքսիկո նահանգում այն բանից հետո, ինչ ուղևորներից մեկը փորձ է արել մտնել օդաչուների խցիկ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Ականատեսները, որոնք դեպքը տեսանկարահանել են, պատմել են, որ ուղևորը պահանջել է «կանգնեցնել ինքնաթիռը»:

Ալբուկերկեի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի օրինախախտ ուղևորը ձերբակալվել է: Նրա ինքնությունը գաղտնի է պահվում:

 

Մտել է օդաչուների խցիկ` պահանջելով կանգնեցնել ինքնաթիռը. ԱՄՆ-ում օդանավը հարկադիր վայրէջք է կատարել օրինախախտ ուղևորի պատճառով