Արթուր Վանեցյանն Արցախում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

08:17 • 05.06.21

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։

«Արցախում հանդիպեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Կասկած չունեմ, որ այս մեծ աղետից վերհառնելու ենք:
Մեր եկեղեցու, մեր հոգևոր տան հետ ուս ուսի տված:


Այս մղձավանջը շուտով ավարտվելու է: Միասին ենք անցնելու մեր հայրենիքը շենացնելու բարդագույն, բայց շատ պատվաբեր առաքելության ճանապարհով:


Աստված պահապան մեր բոլոր բարի մտքերին ու լավ գործերին»,-գրել է նա:

 

Արթուր Վանեցյանն Արցախում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին