Արագածոտնում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին ու հայտնվել դաշտում, կա վիրավոր․ shamshyan.com

14:22 • 06.06.21

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի 45 DD 045 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝  բախվել քարերին ու հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևոր, Գյումրու բնակիչ, 60-ամյա Ս. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կայքի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի ազգականն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


Արագածոտնում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին ու հայտնվել դաշտում, կա վիրավոր․ shamshyan.com