Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 14 ուժային է սպանվել

14:05 • 06.06.21

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆարիաբ նահանգում արմատական «Թալիբան» գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 14 ուժային, ներառյալ տեղական ոստիկանության պետը, ևս 37-ը գերեվարվել է: Այս մասին տեղեկացնում է Tolo News-ը՝ վկայակոչելով նահանգի խորհրդի անդամ Նադիր Սաիդիին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սաիդիի խոսքերով` թալիբները շաբաթ ուշ երեկոյան հարձակվել են Կայսարի շրջանի ոստիկանության գլխավոր վարչության վրա:

«Ավելի քան 30 այլ ուժայիններ և ոստիկաններ պաշարվել են թալիբների կողմից, և եթե լրացուցիչ ուժեր չգան, ապա նրանք նույնպես կգերեվարվեն թալիբների կողմից»,- ասել է Սաիդին:

Հեռուստաալիքը նշում է, որ Ֆարիաբ նահանգի ուժայինները դեռևս չեն մեկնաբանում գրոհայինների հարձակումը ոստիկանության գլխավոր վարչության վրա:


Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 14 ուժային է սպանվել