Մենք Ռուսաստանի հետ նոր բախում չենք փնտրում, ուզում ենք կայուն և կանխատեսելի հարաբերություններ այնտեղ ու այն հարցերում, որոնցում ռուս գործընկերների հետ հնարավոր է աշխատել. Բայդեն
ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտություն ստեղծե Ռուսաստանի հետ, ընդհակառակը՝ հետաքրքրված է կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալ այն ոլորտներում, որոնցում երկրները կարող են աշխատել: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը The Washington Post պարբերականում հրապարակած իր հոդվածում:
«Պուտինի հետ հեռախոսազրույցում ես բաց, անկեղծ եմ եղել: Մենք Ռուսաստանի հետ նոր բախում չենք փնտրում, ուզում ենք կայուն և կանխատեսելի հարաբերություններ այնտեղ ու այն հարցերում, որոնցում ռուս գործընկերների հետ հնարավոր է աշխատել, այնպիսի հարցերում, ինչպիսիք են ռազմավարական կայունությունն ու սպառազինությունների նկատմամբ հսկղոութոյւննը: Այդ իսկ պատճառով ես արագ գործեցի՝ անմիջապես 5 տարով երկարաձգելով «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին» պայմանագիրը»,- գրել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ սա փորձություն է արևմտյան երիտասարդ ժողովրդավարությունների համար:
«Կկարողանա՞ն ժողովրդավարական միավորումներն ու ինստիտուտներն ապացուցել իրենց կարողությունը ժամանակակից սպառնալիքներին և թշնամիներին դիմագրավելու հարցում, հավատում եմ, որ այո: Այս շաբաթ Եվրոպայում ունենք շանս դա ապացուցելու»,- գրել է Բայդենը: Այս շաբաթ նա Բրյուսել է այցելելու՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:










