Բուրկինա Ֆասոյում իսլամիստների զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 138-ի
Աֆրիկյան Բուրկինա Ֆասո երկրի արևելքում գյուղերից մեկի վրա զինյալների կատարած հարձակումից զոհերի թիվը հասել է 138-ի, հայտնում է ТАСС-ը:
Ըստ երկրի անվտանգության ծառայության տվյալների՝ իսլամիստները հարձակվել են Նիգերի հետ սահմանի մոտակայքում գտնվող Հանտուկուրա գյուղի վրա:
Հաղորդվում է, որ այս շրջանում գործում են «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» (ԻՊ-ի մաս) և «Անսար ուլ իսլամ» ահաբեկչական խմբավորումները, որոնք ձգտում են վերահսկողություն հաստատել երբեմնի խաղաղ տարածքների վրա:
Հաղորդվում է, որ այս հարձակումը 2015 թ-ից ի վեր ամենասարսափելիներից մեկն է:
Որևէ ահաբեկչական խմբամավորում դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Բուրկինա Ֆասոյի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել երկրում:










