Ջոնսոնը մտադիր է կոչ անել G7-ի անդամ երկրների ղեկավարներին կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումն ավարտին հասնել 2022 թ-ին

05:51 • 06.06.21

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է կոչ անել G7-ի անդամ երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարներին կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումն ավարտին հասնել 2022 թ-ին, հաղորդում է ТАСС-ը:

«Ես իմ գործընկերներին կոչ եմ անում միանալ մեզ, որպեսզի կարողանանք վերջն դնել այս ահավոր համավարակին և հրապարակայնորեն խոստանալ, որ թույլ չենք տալու կորոնավիրուսի հասցրած այս աղետի կրկնությունը: Աշխարհի բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ մինչև 2022 թ. տարեվերջ ավարտելը մեծագույն նվաճում կլինի բժշկության պատմության մեջ»,- ասել է Ջոնսոնը:

Ըստ Միացյալ Թագավորության կառավարության հաղորդագրության՝ պատվաստման համաշխարհային այս ծրագիրը պետք է ենթադրի պատվաստանյութի արտադրության ծավալների մեծացում և դրանց համընդհանուր տարածման խոչընդոտների վերացում:

 

Ջոնսոնը մտադիր է կոչ անել G7-ի անդամ երկրների ղեկավարներին կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումն ավարտին հասնել 2022 թ-ին