Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե նախագահ Միշել Աունը կրկին չհաստատի կառավարության՝ իր կողմից ներկայացված կազմը

02:42 • 06.06.21

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ վայր կդնի կառավարություն ձևավորելու իր լիազորությունն ու հրաժարական կներկայացնի, եթե նախագահ Միշել Աունը կրկին մերժի կառավարության կազմի առաջարկված նոր տարբերակը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով լիբանանյան LBC հեռուստաալիքին, որն էլ իր հերթին նշված տեղեկատվությունը հրապարակել է՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին:

Հարիրին խորհրդարանի ղեկավարին հայտնել է, որ ինքը և իր ղեկավարած սուննիստական «Ալ-Մուստակբալ» խմբակցության պատգամավորները կհեռանան խորհրդարանից, եթե կառավարություն ձևավորելու իր ջանքերը տապալվեն: 

Եթե նման բան պատահի, ապա, ըստ աղբյուրի, Լիբանանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն:

ԱՎելի վաղ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին կրկին վարչապետի պաշտոնը ստանձնած Հարիրին հավանություն էր տվել խորհրդարանի ղեկավարի նախաձեռնությանը՝ կառավարության անդամների թիվը 18-ից 24-ի հասցնելու վերաբերյալ, որի մեկ երրորդը պետք է հաստատվի հանրապետության նախագահի, երկու երրորդը՝ վարչապետի և խորհրդարանի ղեկավարի կողմից: Իմաստը ոչ մի ուժի քաղաքական որոշումների կայացման հարցում գերիշխող դիրք զբաղեցնելը բացառելն է:

Լիբանանի պետական կառավարման կրոնական կառուցվածքի համաձայն՝ վարչապետի պաշտոնը պատկանում է սուննի դավանող մահմեդական համայնքին, խորհրդարանի ղեկավարինը՝ շիաներին, իսկ նախագահի պաշտոնը՝ մարոնիտներին. վերջին համայնքին են պատկանում Լիբանանի քրիստոնյաների մեծամասնությունը:

2020 թ. դեկտեմբերի 9-ին Հարիրին նախագահին էր ներկայացրել կառավարության հնարավոր ցանկը, բայց Միշել Աունը հրաժարվել էր հաստատել այն՝ մեղադրելով վարչապետին նրանում, որ վերջինն իր հետ չի համաձայնեցրել ցանկը: Աունի և Հարիրիի վերջին հանդիպումն այս տարվա մարտի 22-ին է կայացել, որի ժամանակ ևս համաձայնության չէր ստացվել հասնել կառավարություն ձևավորելու հարցում: 

Մայիսի 22-ի իր ուղերձում Հարիրին խորհրդարանում ուղերձով հանդես եկավ՝ կոչ անելով նախագահին «ճանապարհ բացել նոր կառավարության ձևավորման և Պատգամավորների պալատում վստահության քվե ստանալու համար»: 

 

Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե նախագահ Միշել Աունը կրկին չհաստատի կառավարության՝ իր կողմից ներկայացված կազմը