Baltops 2021. ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ է սկսել Բալթիկ ծովում

16:23 • 06.06.21

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) այսօր սկսել է ամենամեծ միջազգային ռազմածովային զորավարժությունները՝ Baltops 2021-ը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ զորավարժություններն ընթանում են Բալթիկ ծովում։ 

Baltops 2021-ը կշարունակվի մինչև հունիսի 18-ը և կանցկացվի երկու փուլով: Զորավարժություններին մասնակցում է ընդհանուր առմամբ 40 ռազմածովային ստորաբաժանում, 60 ինքնաթիռ և մոտ 4000 զինծառայող ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրներից, ինչպես նաև Ֆինլանդիայից և Շվեդիայից:

Զորավարժությունները սկսվել են Դանիայի նեղուցներից։ 

Նշվում է, որ Դաշինքի պատմության մեջ առաջին անգամ զորավարժությունները կներառեն հաքերային հարձակումների դեպքում պաշտպանական մարտավարության մշակում:

Հիշեցնենք՝ Baltops զորավարժություններն անցկացվում է ամեն տարի մայիս-հունիս ամիսներին՝ 1971 թվականից:


Baltops 2021. ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ է սկսել Բալթիկ ծովում