ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում Ժնևի ռազմական ոստիկանությանը ռազմական տեխնիկայի լրացուցիչ խմբաքանակ կտրամադրվի. ԶԼՄ

20:25 • 06.06.21

Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ֆոնին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի ոստիկանությանը ռազմական լրացուցիչ տեխնիկա կտրամադրվի։ 

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղական NZZ am Sonntag հրատարակությանը։ 

Նշվում է, որ ոստիկանության կողմից շվեյցարական բանակին պատկանող ռազմական սարքավորումների վարձակալության պրակտիկան նոր չէ, և վերջին տարիներին այն ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում: Բանակից մեքենա կամ տանկ վարձելը օրական արժե մոտ 105 դոլար ։ 

Ինչպես հրատարակությանը հայտնել են ոստիկանությունից, հատկապես գագաթնաժողովի ֆոնին՝ Ժնևի ոստիկանությունը զրահամեքենաների լրացուցիչ «խմբաքանակ» կստանա:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի, թե արդյոք բանակը պաշտոնապես կտեղակայվի Ժնևում, ինչպես եղել էր 2014-ին՝ Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացած Սիրիայի հարցով համաժողովի ժամանակ: Որոշումը պետք է կայացնի Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը,-խմբ.):

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի կունենա Ժնևում`հունիսի 16-ին: