Հաղորդագրությունները, ըստ որոնց՝ հարցմանը մասնակցելով կարող են շահել մրցանակներ «Կոկա Կոլա ՀԲՔԱ»-ի կողմից, կեղծ են․ ընկերության պարզաբանումը
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել տարածված կեղծ հաղորդագրությունների առնչությամբ, որոնցում նշվում է, որ հարցմանը մասնակցելով ընկերությունից հնարավոր է մրցանակներ շահել։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Սպառողների շրջանում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ ու հաղորդագրություններ, ըստ որոնց, մասնակցելով հարցմանը կարող են շահել մրցանակներ «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերության կողմից:
«Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին առավելագույն զգուշությամբ վերաբերվել այսպիսի ֆիշինգային նամակներին/ հաղորդագրություններին, և, եթե կարծում եք, որ ձեր անձնական տվյալները վտանգված են, ապա խորհուրդ ենք տալիս զեկուցել իրավասու մարմիններին»։










