Վրաստանում զբոսաշրջիկների մեքենան ընկել է ձորը

08:36 • 07.06.21

Վրաստանում ռուս զբոսաշրջիկների մեքենան ընկել է ձորը․ նրանց վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Հայտնի է, որ երեք ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Գոմբորի լեռնանցքում։

Ինչպես նշվում է, մեքենան ընթացել է Թբիլիսին Թելավի քաղաքի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհով։ Վարորդը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը, և մեքենան ընկել է ձորը, ինչի հետևանքով զբոսաշրջիկները վնասվածքներ են ստացել։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ տուժածներին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են Թելավիի հիվանդանոց։ Հիվանդանոցում հայտնել են, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ այս պահին դիտարկվում է վերջինիս Թբիլիսիի հիվանդանոց տեղափոխելու հարցը։

Նշենք, որ Վրաստանի ոստիկանությունը ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցել։

 

Վրաստանում զբոսաշրջիկների մեքենան ընկել է ձորը