Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը․ ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան․ Քոչարյանը՝ Աջափնյակում և Դավիթաշենում

11:23 • 07.06.21

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում հանդիպել են մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քաղաքացիների հետ։

«Այսօր արդեն մեր թիմերում կա այն վստահությունը, որ մենք աշխատում ենք որպես իշխանություն՝ մեր աշխատանքի ոճը, համարձակությունը, միջոցառումների մասշտաբը։ Այսպիսի ծավալով և ինտենսիվությամբ և համարձակությամբ Հայաստանի իրականության մեջ կարող է գործել միայն իշխանությունը։ Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։  

Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը և Իշխան Սաղաթելյանը պատասխանել են քաղաքացիների մի շարք հարցերի։


Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը․ ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան․ Քոչարյանը՝ Աջափնյակում և Դավիթաշենում