Եթե Նիկոլ Փաշինյանն 1-ին փուլում չգնաց փողոցային բախումների, ապա կլինի 2-րդ փուլ. Լիլիթ Թումանյանը՝ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

16:56 • 07.06.21

Ես վախենում եմ, որ մենք հետընտրական գործընթացներում կունենանք բավականին դժվարին ժամանակաշրջան: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Թումանյանը:

«Փողոցային բախումների մասին խոսել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ասելով, որ լինելու են քաղաքացիական բախումներ, քանի որ ինքը շատ լավ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին և լուրջ հիմքեր ունի մտածելու, որ մենք կարող ենք ունենալ նոր «Մարտի 1»»,- ասաց Լիլիթ Թումանյանը:

Նա նաև մեկնաբանեց հունիսի 20-ից հետո սպասվող դեպքերը և ընդգծեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն առաջին փուլից հետո չգնա փողոցային բախումների, ապա կլինի 2-րդ փուլ, որին պետք է համբերատար կերպով սպասել:

«Չեմ բացառում, որ իշխանական լծակները ներդրված են տարատեսակ խախտումների մեջ, թե՛ մարդաքանակ բերելու տեսանկյունից, թե՛ դրամական միջոցները ծախսելու, վարչական ռեսուրսների կիրառման տեսանկյունից, և այդ ամենն արվում է նրա համար, որ առաջին իսկ փուլում Նիկոլ Փաշինյանը փորձի հաղթել և հնարավոր է, որ ընդդիմությունը չհաջողի հենց առաջին փուլով ստանալ 50+ ձայն»,- նշեց նա:

Հասարակական-քաղաքական գործիչը նաև անդրադարձավ այն հարցին, որ այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ուժով հեռացրել են քաղաքացիների, որոնք չեն Նիկոլ Փաշինյանի համակիրները չեն եղել:

«Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր բռնարարքներն ընտրարշավի ընթացքում չի բարձրացնում իր ռեյտինգները ընտրողների շրջանում: Ինքն իրեն հակասում է, մեկ խեղճի կերպար է ստեղծում, մեկ էլ ամբիոնից շանտաժներ է անում»,- ասաց Լիլիթ Թումանյանը:

Եթե Նիկոլ Փաշինյանն 1-ին փուլում չգնաց փողոցային բախումների, ապա կլինի 2-րդ փուլ. Լիլիթ Թումանյանը՝ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)