«Ժողովուրդն ինչքան կուզի կխփի, կուզի՝ 60, կուզի 80 կխփի». Նիկոլ Փաշինյանը՝ ընտրությունների մասին (տեսանյութ)

11:50 • 07.06.21

Էս ընտրություններին գլխավոր որոշելիքը հետևյալն է, որ ժողովուրդը պետք է դատ անի և դատի ՀՀ բոլոր ժամանակների  ղեկավարներին. գնացեք և արեք ձեր դատը: Այս մասին այսօր Էջմիածինում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ենթակա եմ ձեր բոլոր դատավճիռներին ու չհավատաք մեկին, որը կասի ձեր ձայնը կասկածի տակ է: Սա 2003, 2008, 2017 թվականը չի, որ ասեն՝ ինչքան կուզենք, կխփենք: Էս ընտրություններում միայն ժողովուրդը ինչքն կուզի, կխփի, կուզի 60 կխփի, կուզի 70 կխփի, կուզի 80 կխփի»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ժողովրդի տված պողպատե մանդատով կտա բոլոր հարցերի պատասխանները։ 

«Ժողովուրդն ինչքան կուզի կխփի, կուզի՝ 60, կուզի 80 կխփի». Նիկոլ Փաշինյանը՝ ընտրությունների մասին (տեսանյութ)