Մենք մաքուր ենք մնացել Աստծո, ժողովրդի, պատմության առաջ. Փաշինյան (տեսանյութ)
Մենք մաքուր ենք մնացել Աստծո, ժողովրդի, պատմության առաջ: Այս մասին Էջմիածինում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերելով Սոդոմի և Գոմորի պատմությունը:
«Մեր պետական համակարգում կադրային ջարդ չենք արել, որովհետև հավատացած ենք եղել, որովհետև հավատացել ենք, որ այնտեղ գոնե 100 արդար կա, մենք դատական համակարգը չենք ավերել, չենք կործանել, որովհետև հավատացած ենք եղել, որ էնտեղ գոնե 30 արդար դատավոր կա, և մենք բոլորին շանս ենք տվել, և այո, շատերն այդ շանսն օգտագործել են մեր դեմ, պետության դեմ, բայց ես չեմ փոշմանում էդ ճանապարհի համար, որովհետև այն, ինչ խոստացել ենք ժողովրդին, կատարել ենք»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։










