Ֆլորիդայում ավարտական երեկոյին հաջորդած հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել․ կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկար)

09:07 • 07.06.21

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանում ավարտական երեկոյից անմիջապես հետո տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել․ կան բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է ABC News-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել ամսի 7-ին՝ ժամը 2-ի սահմաններում՝ Քենդալում համայնքում տեղի ունեցած ավարտական երեկույթից հետո, երբ երեկույթի մասնակիցները տեղական ռեստորաններից մեկից հեռանալիս են եղել։

Մայամի Դեյդի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդի Ռամիրեսի խոսքով՝ դեռևս անհայտ անձը հրաձգությունն իրականացրել է ռեստորանի մոտ կայանված մեքենայից։

Զոհերի թվում են՝ 2 տղամարդ և 1 կին, ևս 6-ը՝ երեք կին և երեք տղամարդ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ հրաձգությունը հետևել է մեկ շաբաթ առաջ միևնույն շրջանում տեղի ունեցած մեկ այլ հրաձգությանը, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ, ևս 20-ը վիրավորվել էին։

Graduation party shooting: 3 dead, multiple injured after attack in Miami-Dade  area - ABC7 Los Angeles

Ֆլորիդայում ավարտական երեկոյին հաջորդած հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել․ կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկար)