ԱՄՆ-ում տղամարդը մահացել է Harley Davidson-ով արջին բախվելուց հետո

16:19 • 07.06.21

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Կոնեկտիկուտ նահանգում 65-ամյա տղամարդը մոտոցիկլետով հարվածել է արջին և մահացել, հայտնում է BOSTON.com լրատվականը։

65-ամյա Թոմաս Կովալիկը, մայրուղով ընթանալիս, 1995 թվականի արտադրության Harley Davidson մոտոցիկլետով հարվածել է արջին և ընկել մոտոցիկլետից։ Տղամարդուն տեղափոխել են «Շառլոթ Հունգեռֆորդ» հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 Արջի ճակատագրի վերաբերյալ տեղեկություն չկա:

ԱՄՆ-ում տղամարդը մահացել է Harley Davidson-ով արջին բախվելուց հետո