ԵՄ-ն կոչ է արել երկրներին հրաժարվել «պատվաստանյութային նացիոնալիզմից»

13:07 • 07.06.21

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել երկրներին հրաժարվել «պատվաստանյութային ազգայնականությունից» և հակակորոնավիրուսային պատվաստանյութերով կիսվել կարիքավոր շրջանների հետ, փոխանցում է РБК-ն:

Դիվանագետը շեշտել է, որ ԵՄ-ն սատարում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021 թվականին աշխարհի բնակչության 40 տոկոսի, իսկ 2022 թվականին`աշխարհի բնակչության 60 տոկոսի պատվաստման ծրագիրը: Այս նպատակներին հասնելու համար, նրա խոսքով, երկրները պետք է միասին աշխատեն և զերծ մնան պատվաստումների գործընթացը քաղաքականացնելուց:

Բորելն ընդգծել է նաև տնտեսապես զարգացած և զարգացող երկրների միջև պատվաստումների մակարդակի բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ «պատվաստանյութերի սեգրեգացիայից» խուսափելու համար:

Նա հայտարարել է, որ այս ուղղությամբ գործողությունները բխում են բոլոր կողմերի շահերից:

ԵՄ-ն կոչ է արել երկրներին հրաժարվել «պատվաստանյութային նացիոնալիզմից»