«Քաղցր կարտոֆիլ» ներգաղթյալների համար. գերմանացիներին վրդովվեցրել է իշխանությունների համեմատությունը. EurAsia Daily (լուսանկար)
Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիական կրթության դաշնային գործակալության բազմամշակութայնության մասին հոդվածը սուր քննադատվել է սոցիալական ցանցերի գերմանացի օգտատերերի շրջանում, գրում է EurAsia Daily-ն:
Ուսուցողական սենտենցիաների (խրատական ասացվածք, ասույթ, աֆորիզմ,-խմբ.) հեղինակը գերմանացիներին բաժանել է «քաղցր և սովորական կարտոֆիլի խմբերի»՝ կախված այն բանից, թե ինչպես են նրանք վերաբերվում Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միգրանտների անվերահսկելի հոսքին:
Նշվում է՝ նախօրեին քաղաքացիական կրթության գործակալության աշխատակիցները Instagram-ում հոդված էին հրապարակել այն մասին, որ գերմանացիները կարող են միգրանտների դաշնակիցները դառնալ ռասիզմի դեմ պայքարում:
«Եթե գերմանացիներն այդքան քրտնաջան աշխատեին իրենց վրա, նրանք կարող էին «քաղցր կարտոֆիլ» դառնալ: Ինքներս մեզ վրա աշխատելը շատ կարևոր է, եթե ուզում ենք ապրել արդար և ներառական հասարակության մեջ», - եզրափակել է հոդվածի հեղինակը:
Այս համեմատությունը բողոքի ալիք է առաջացրել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ քաղաքական գործիչների շրջանում:
«Անհնար է արժեզրկել բնակչության ամբողջ խմբին` համեմատելով նրան «կարտոֆիլի» հետ՝ ելնելով նրանց ծագումից կամ մաշկի գույնից. դա նպաստում է մեր հասարակության մասնատմանը: Քաղաքացիական կրթության դաշնային գործակալությունը այստեղ պետք է հատկապես ուշադիր լինի»,- ասել է երկրի Քրիստոնեա-դեմոկրատական միության Համբուրգի մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Պլոսը:
Ազատ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկին գործակալությանը մեղադրել է «անպատասխանատու գործողությունների» համար՝ ինքնաբերաբար գերմանացիներին մեղադրելով ռասիզմի համար:
«Եթե այս մոտեցումը անմիջապես չդադարեցվի, քաղաքացիական կրթության դաշնային գործակալության դերը պետք է ուշադիր ուսումնասիրվի», - ասել է պատգամավորը:
Սոցցանցերի օգտատերերը ևս մեկնաբանել են գերմանացիներին կարտոֆիլի հետ համեմատելը: Մեկնաբանություններից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
«Խոհարարական գիրք՝ կարտոֆիլի բաղադրատոմսերով. այսպես մենք մեզ «ավելի լավ ենք վաճառում»»:
«Գաղափարական անհեթեթություն՝ հասարակությանն ավելի շատ պառակտելու նպատակով»:











