Հնդկաստանում քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է մահացել
Առնվազն 14 մարդ է մահացել, ևս մի քանիսը անհետ կորել են Հնդկաստանի Պունե քաղաքի մոտակայքում գտնվող արդյունաբերական գոտու քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին տեղեկացրել են քաղաքի հրշեջ վարչությունից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ներկայիս դրությամբ գտել ենք 14 մարմին»,-ասել է վարչության ներկայացուցիչը:
Հրդեհի բռնկման պահին ախտահանող միջոցներ արտադրող ձեռնարկությունում աշխատել է 37 մարդ, նրանցից 20-ին հաջողվել է փրկել, հայտնում են հրշեջ ծառայությունից: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: Հրդեհը մարում է 8 հրշեջ մեքենա:










