Հնդկաստանում 75-ամյա կինն իր «դիակիզման» և «թաղման» արարողությունից հետո վերադարձել է տուն
Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում կորոնավիրուսով վարակված 75-ամյա կինն ապաքինվելուց հետո վերադարձել է տուն և պարզել, որ ընտանիքն իրեն «դիակիզել» է, հայտնում է The News Minute-ը։
Մասնավորապես, Գիրիջամմա անունով կինը մայիսի 12-ին տեղափոխվել էր հիվանդանոց՝ կորոնավիրուսային վարակի դրական արդյունքով։ Մայիսի 15-ին 75-ամյա կնոջ ամուսինն այցելել էր հիվանդանոց նրա որպիսությունն իմանալու, և նրան հայտնել էին, որ կինն իր ակնողնում չէ և ամենայն հավանականությամբ տեղափոխվել է մեկ այլ բաժանմունք։ Սակայն ամուսինը կնոջը չէր գտել հիվանդանոցի ոչ մի սենյակում և դիահերձարանում գտնվող մարմիններից մեկը նմանեցրել էր կնոջը։
Տղամարդը որդու, որը նույնպես մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով, և «կնոջ» հուղարկավորությունը միաժամանակ է կատարել։
Կինն ապաքինվել է և վերադարձել տուն՝ զարմանալով, թե ինչու ոչ ոք չի եկել նրան տուն տանելու։ Տարեց ամուսիններն այժմ սգում են իրենց որդու մահը։
Հայտնի է, որ Անդհրա Պրադեշ նահանգում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 12 768 և դրա հետևանքով մահվան 98 նոր դեպք։










