Կիևի համալսարանը Լուկաշենկոյին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից

17:05 • 07.06.21

Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի գիտական խորհուրդը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որին ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն ճանաչում որպես Բելառուսի օրինական ընտրված նախագահ,  զրկել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից, փոխանցում է «Ինտեֆաքս»-ի ուկրաինական ծառայությունը:

«Համալսարանի գիտական խորհրդի նիստում Ալեքսանդր Լուկաշենկոն զրկվել է Կիևի Շևչենկոյի ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից», - ասվում է Красный Губер հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ պատվավոր դոկտորի դիպլոմը Լուկաշենկոյին էր շնորհվել 2009 թվականի նոյեմբերի 5-ին համալսարանի նախկին ռեկտոր Լեոնիդ Հուբերսկիի կողմից, իսկ կոչումը նրան շնորհվել էր նույն թվականի նոյեմբերի 2-ին:

 

Կիևի համալսարանը Լուկաշենկոյին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից