Պակիստանում 2 գնացքի բախումից ավելի քան 30 մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ)

10:55 • 07.06.21

Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առնվազն 32 մարդ է զոհվել և 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետևանքով: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը և փրկարարական բրիգադներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ The Associated Press գործակալությունը տեղեկացրել էր 25 զոհի մասին: Վթարը տեղի է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում: Գնացքներից մեկը դուրս է ընկել ռելսերից, ինչից հետո դրան է բախվել երկրորդ շարժակազմը:

Ոստիկանության ներկայացուցիչը հավելել է, որ տեղի բնակիչները, փրկարարները և ոստիկանությունը վիրավոր ուղևորներին և զոհվածների մարմինները տանում են մերձակա հիվանդանոցներ: Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում Է: Պատահարի պատճառնեը չեն հայտնում:

Pakistan train crash: dozens killed as express services collide | Pakistan  | The Guardian2 trains collide in Pakistan's southern Sindh Province ; 30 killed, 50  injured - The Financial ExpressPakistan train accident, Train accident in Pakistan, Ghotki train accident  | India News – India TVAt least 30 killed in Pakistan train crash: Police

Պակիստանում 2 գնացքի բախումից ավելի քան 30 մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ)