Կոնֆետ էին շպրտում, զինվորները, ճանկռվելով, այդ կոնֆետների հետևից վազում էին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

13:50 • 07.06.21

Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք փող ծախսել զինվորի սննդի վրա: Իսկ որ մարդիկ գալիս էին մտնում զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները, ճանկռվելով, այդ կոնֆետների հետևից վազում էին, դրանից պետք է ինքդ քեզ գնդակահարեիր: Այս մասին այսօր Էջմիածնում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ պատերազմի մեջ գտնվող պետության բանակը եղել է բարեգործությունների առարկա, իսկ զինվորների համար անհրաժեշտ պարագաները  ծնողներն են ուղարկել:

Կոնֆետ էին շպրտում, զինվորները, ճանկռվելով, այդ կոնֆետների հետևից վազում էին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)