Գերիները Բաքվի բանտերում պայքարում են ՀՀ անկախության համար, և այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ այո՛, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, այս մասին Արմավիրում ընթացքող քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր եկել են, զինվորի հացը գողացածները և խոսում են մեր զինվորի մասին ու զինվորի անունից։
Նշենք, որ այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը։ Ընտրությունները նախատեսված են հունիսի 20–ին։










