Պերուի նախագահական ընտրություններում հաղթում է նախկին նախագահի դուստրը
Պերուի նախկին նախագահի դուստրը՝ Կեյկո Ֆուխիմորին, 52,9 տոկոս ձայնով հաղթում է երկրի նախագահական ընտրություններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ընտրական հանձնաժողովի ղեկավար Պիերո Կորվետտո Սալինասի հայտարարությանը։
«Կեյկո Ֆուխիմորին, որը ներկայացնում է աջակողմյան «Ժողովրդական ուժ» կուսակցությունը, քվեաթերթիկների 42,9 տոկոսի հաշվարկից հետո 52,9 տոկոսով հաղթում է երկրի նախագահական ընտրություններում», - ասել է Սալինասը։
Ընտրություններում նրա մրցակիցը՝ «Ազատ Պերու» կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Կաստիլյոն, հավաքել է ձայների 47,1 տոկոսը։










