Հրապարակվել են ՌԴ-ում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի ձերբակալությունը պատկերող կադրերը (լուսանկարներ, տեսանյութ)

12:44 • 07.06.21

Համացանցում են հայտնվել Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ Ալեքսեյ Սեմենյակայի ձերբակալումը պատկերող կադրերը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է URA.RU հրատարակության թելեգրամյան ալիքում, փոխանցում է lenta.ru-ն:

Տեսանյութում երևում է տղամարդու ձերբակալությունը, ինչպես նաև ՌԴ-ում նրա բնակության վայրի խուզարկությունը: Բացի այդ, իրավապահները Սեմենյակայի համար ընթերցել են նրան երկրից վտարելու մասին որոշումը: Գերատեսչության աշխատակցի խոսքով՝ Ալեքսեյը պետք է լքի Ռուսաստանի Դաշնությունը մինչև հունիսի 18-ը:

Նշվում է՝ ուկրաինացուն 25 տարի արգելված է մուտք գործել Ռուսաստան: Գերատեսչության փոխանցմամբ՝ նա երկիրը լքել է հունիսի 3-ին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

No description available.No description available.No description available.No description available.No description available.

Հրապարակվել են ՌԴ-ում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալի ձերբակալությունը պատկերող կադրերը (լուսանկարներ, տեսանյութ)