Սերբիայի պաշտպանական ձեռնարկության պահեստում կրկին պայթյուն է տեղի ունեցել

16:04 • 07.06.21

Նոր պայթյուն է տեղի ունեցել Սերբիայի Չաչակ քաղաքում գտնվող «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով տեղական TV Prva հեռուստաալիքին:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գիշերը ձեռնարկությունում կրկին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ոստիկանությունը շրջափակել է տարածքն ու աշխատակիցներին թույլ չի տալիս մուտք գործել։ Ռազմական ուղղաթիռների միջոցով ավելի քան 100 տոննա ջուր է թափվել՝ հրդեհը մարելու նպատակով։

Նախկինում իշխանությունները նշել էին, որ իրավիճակը վերահսկելի է։ Քննչական հանձնաժողով է ձևավորվել միջադեպի պատճառները պարզելու նպատակով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունիսի 4-ի գիշերը Սերբիայի Չաչակ քաղաքում գտնվող «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկությունում մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել։ Պահեստները, որտեղ տեղի էին ունեցել պայթյունները, ձեռնարկության դարպասներից 800 մետր հեռավորության վրա են գտնվում։ Մոտակա տների բնակիչները տարհանվել էին կամ պատսպարվել տների նկուղներում, 3 ժամով արգելվել էր երթևեկությունը տարածքում։

Սերբիայի պաշտպանական ձեռնարկության պահեստում կրկին պայթյուն է տեղի ունեցել