Ուկրաինայում թոշակառուն լուրերի թողարկումը նայելուց հետո նետվել է ջրհորը

11:44 • 07.06.21

 

Ուկրաինայում տարեց կինը, հեռուստացույցով լուրերի թողարկումը դիտելուց հետո, նետվել է ջրհորը, քանի որ կարծել է, թե «հակառակորդի ռազմական հարձակում» է տեղի ունեցել, գրում է vz.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Չերկասիի մարզում. 62-ամյա թոշակառուն, փորձելով փախչել «հակառակորդի հարձակումից», իր հետ բարձ, մի քանի անհրաժեշտ իր ու պարեն է վերցրել` ցատկելով ջրհորը:

Կնոջն այնտեղից դուրս են բերել փրկարարներն ու հարևանները. նա ավելի քան մեկ օր ջրհորում է անցկացրել: Թոշակառուի մոտ ախտորոշվել են կոտրվածքներ:

 

Ուկրաինայում թոշակառուն լուրերի թողարկումը նայելուց հետո նետվել է ջրհորը