Մի դեպք է եղել, երբ գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղը էստեղ կլինի Ձեր հարազատը, բայց չի եղել, ու դա ինձ դաս է եղել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Երեկվանից իմ ասած մի նախադասություն մեր ընդդիմադիրները շահարկում են, երբ ես ասել եմ՝ մեր գերիները մեզ կներեն, եթե մեկ-երկու ուշացումով վերադառնան հայրենիք, բայց Հայաստանի շահերից բխող անհամաչափ զիջումները չեն ների։ Այս մասին Արագածավանում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե մեր գերիները վերադարձած լինեին, բոլորով երկու ամիս առաջ, նրանք էլի մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձած կլինեին։
«Հասկանո՞ւմ եք, բոլոր նրանք, ովքեր վերադարձել են, ասենք ապրիլին, բոլորը վերադարձել են մեկ-երկու ամիս առնվազն ուշացումով, երեք ամիս ուշացումով։ Ես միշտ գերեվարածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ ձեզ երբեք չեմ խաբի, մենակ մի դեպք է եղել, երբ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղը էստեղ ա լինելու ձեր հարազատը, որովհետև եղել են բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները, բայց չի եղել, ու դա ինձ դաս է եղել, որ ես այլևս ժամկետ չասեմ, ինչքան էլ ծանր է։ Ավելի լավ է ժամկետ չասել ու սուտ դուրս չգալ», - ասաց նա։










