ԱՄՆ-ում շղթայական կարուսել նստած կինը հանկարծամահ է եղել (լուսանկարներ)

10:52 • 08.06.21

ԱՄՆ Ինդիանա նահանգի Holiday World & Splashin' Safari թեմատիկ զբոսայգում շղթայական կարուսել նստած կինը կորցրել է գիտակցությունը և հանկարծամահ եղել, հաղորդում է Mirror-ը։

Սանտա Կլաուս քաղաքում գործող թեմատիկ այգու տնօրինությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 47-ամյա Դոն Յանկովիչը զբոսայգի է այցելել անցած շաբաթ և ուշագնաց է եղել The Voyage կոչվող կարուսելում։

Ըստ հաղորդման՝ տեղի բուժաշխատողները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն 47-ամյա կինն ավելի ուշ մահացել է․ նրա մահվան հստակ պատճառը դեռևս չի հաղորդվում։

Զբոսայգու տնօրինությունը նաև վստահեցրել է, որ կարուսելը տեխնիկական զննում է անցել, սակայն «խնդիրներ չեն հայտնաբերվել»։

Նշվում է, որ 2006-ից գործող կարուսելը կարող է բարձրանալ մինչև 50 մետր։

Dawn R. Jankovic, 47, (pictured) was found unconscious Friday after riding a roller coaster at Holiday World & Splashin¿ Safari in Jasper, Indiana.  She died in a hospital shortly afterOfficials say an inspection of The Voyage rollercoaster found Jankovic no problems

ԱՄՆ-ում շղթայական կարուսել նստած կինը հանկարծամահ է եղել (լուսանկարներ)