Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ և կատեգորիկ պահանջում՝ մինչև օրվա վերջ վերադարձնել մեր գերեվարված զինծառայողին. Բորիս Ավագյան

16:02 • 08.06.21

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ և կատեգորիկ պահանջում, որ մինչև օրվա վերջ վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ  Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանից:

Նա նշեց, որ եթե բանակցություններն արդյունք տան, ապա ռուս խաղաղապահները զինծառայողին ադրբեջանական տարածքից կվերցնեն և կփոխանցեն ՀՀ ԶՈՒ–ին:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։

Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ և կատեգորիկ պահանջում՝ մինչև օրվա վերջ վերադարձնել մեր գերեվարված զինծառայողին. Բորիս Ավագյան