Երևանի Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում կասեցվել է ապօրինի շինարարությունը (տեսանյութ)

17:03 • 08.06.21

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ հայտնաբերվել է հերթական ապօրինի կառուցված շինությունը:

Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում՝ Շենգավիթի վարչական դատարանի դիմացի հատվածում, սեփական հողատարածքի վրա քաղաքացին նախաձեռնել էր կառուցապատում՝ չունենալով շինարարության թույլտվություն:

Ընդ որում՝ տարածքը պաստառապատվել էր՝ ինքնակամ կառուցապատումը քողարկելու նպատակով: Ապօրինի շինության հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները նախ կասեցվել, հետո նաև դադարեցվել են: Տարածքի սեփականատերը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից տարածքում սահմանվել է հսկողություն: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է՝ զերծ մնալ հողազավթման կամ ապօրինի շինարարություն նախաձեռնելուց: Ցանկացած նման դեպք ենթակա է կասեցման՝ համապատասխան վարչարարության կիրառմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։