Տպավորիչ տեսարան. Մեծ Բրիտանիայում տեսախցիկը ֆիքսել է ՋԷԿ-ի հզոր պայթյունը (տեսանյութ, լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Ստաֆորդշիր քաղաքում վերահսկվող պայթյունի արդյունքում փլուզվել են Ռագլի ՋԷԿ-ի հովացման աշտարակները, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ փլուզումը տևել է 5 վարկյան։
Ավելի քան 117 մետր բարձրությամբ աշտարակները Հարավային Ստաֆորդշիրի ամենահայտնի կառույցներից են եղել և 1950-ականներից ի վեր էլեկտրաէներգիա են մատակարարել միլիոնավոր տների՝ լինելով տարածաշրջանում ածխի արդյունաբերության վերջին օղակներից մեկը:
Գործարանի աշխատանքը դադարեցվել էր 2016 թվականին և դրա տեղում նախատեսվում է տներ կառուցել։ Ապամոնտաժման աշխատանքներն իրականացրած Engie ընկերությունը հրապարակել է փլուզման պահը պատկերող տեսանյութը։















