«Այսօր իմ երկրորդ ծննդյան օրն է»․ Էլբրուսից իջնելիս լեռնագնացն ընկել է սառցե ճեղքը (տեսանյութ)

11:33 • 08.06.21

Էլբրուսում փրկարարները տարհանել են սառցե ճեղքն ընկած լեռնագնացին, հայտնում է life.ru լրատվականը՝ հղում տալով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատին։

Լեռնագնացին հանել են ճեղքից և իջեցրել Էլբրուսի ստորոտին գտնվող Ազաու լեռնադահուկային հանգստավայրի տարածք, որտեղ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին։

«Էլբրուսից իջնելիս երկու լեռնագնաց կորցրել են ճանապարհը, և նրանցից մեկը 4900 մետր բարձրության վրա ընկել է ճեղքի մեջ», - ասված է հաղորդագրության մեջ:

Փրկարարների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է ալպինիստը նշում, որ այդ օրն իր երկրորդ ծննդյան օրն է։

«Այսօր իմ երկրորդ ծննդյան օրն է»․ Էլբրուսից իջնելիս լեռնագնացն ընկել է սառցե ճեղքը (տեսանյութ)