Չինաստանում արգելոցից փախած փղերամը ավելի քան 1 միլիոն դոլարի վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին (լուսանկարներ)

23:54 • 08.06.21

Արգելոցից փախած 15 փղից բաղկացած փղերամը տրորել է բերքը և Չինաստանին ավելի քան մեկ միլիոն դոլարի վնաս է հասցրել: Ըստ «Սինհուա» պետական լրատվական գործակալության տվյալների՝ փղերը 500- կիլոմետրանոց ճանապարհորդություն են անցել Սիշուանգբաննայի արգելոցից հարավ-արևմտյան Յուննան նահանգով դեպի Յուքսի, որը 2,6 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է, փոխանցում է Daily Mail-ը։ 

Թե ինչու են կենդանիները լքել արգելոցը, դեռ պարզ չէ: Իրենց «թափառումների» ընթացքում փղերը վնաս են հացրել ավելի քան 400 տեղական ենթակառուցվածքների։ Միայն Յուանջյան և Շիփինգ նահանգներում նրանք ոչնչացրել են 56 հա գյուղատնտեսական հող: Կենդանիները լուրջ վնաս են հասցրել նաև տեղի բնակիչներին: Հենց այս պատճառով Էշան քաղաքի բնակիչներին կարգադրվել է մնալ տանը, իսկ հետիոտներն ու մեքենաները տարհանվել են այն բանից հետո, երբ փղերը վեց ժամ շարունակ շրջել են քաղաքի փողոցներում:

Իշխանությունները 24-ժամյա հրամանատարական կենտրոն են ստեղծել՝ փղերին հսկելու համար այն բանից հետո, երբ կենդանիներին նկատել են Խունտայի Յուքսի շրջանում: Խնդիրը լուծելու համար մոբիլիզացված է ավելի քան 360 մարդ, 76 ոստիկանական մեքենա, մի քանի բեռնատար և ինը անօդաչու թռչող սարք: Բացի այդ, մթերվել է 18 տոննա անասնակեր:

Փղերամը բաղկացած է վեց հասուն էգից, երեք հասուն արուից, երեք երիտասարդ փղից և երեք ձագից։ Ըստ վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ ասիական փղերը Ասիայի ամենամեծ ցամաքային կաթնասուններն են:

A baby elephant looks content as it rests its front legs on the back of another sleeping elephant in the forest on MondayThe elephants can be seen sleeping in two separate groups as they lay sprawled on the grass after their exhausting journeyNap time! An elephant sleeps with its herd after walking 300 miles across China in a forest near the Xinyang TownshipSince beginning their epic journey, the elephants have wandered the streets, broke into barns and munched their way through farmland, causing an estimated 6.8 million yuan ($1.1 million) worth of damageaRoads have been blocked using lorries while 18 tons of pineapples and corn have been scattered in an attempt to lead the elephants away from the city's Jinning districtElephants are a protected species in China, meaning the herd will not be destroyed, while wildlife officers are also keen to avoid using tranquilizers on the infants. Pictured: The elephants are left to roam through the neighbourood near the Shuanghe Township, Jinning District of Kunming city in southwestern China's Yunnan Province on June 4

Չինաստանում արգելոցից փախած փղերամը ավելի քան 1 միլիոն դոլարի վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին (լուսանկարներ)