Հնդկաստանում կայծակի հարվածներից 1 օրում շուրջ 30 մարդ Է զոհվել

15:41 • 08.06.21

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի արևելյան նահանգի առնվազն 27 բնակիչ է զոհվել վերջին 24 ժամում կայծակի հարվածներից: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել է The Times of India թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Զոհվել են նահանգի վեց շրջանների բնակիչներ, զոհվածների թվում երեքը կանայք են: Տեղական իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառն այն է, որ մարդիկ ամպրոպին շարունակում են աշխատել դաշտում, չնայած արտակարգ ծառայությունների կողմից բարձր մակարդակի վտանգի հայտարարմանը:

Արևմտյան Բենգալիայի կառավարությունը ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին և նահանգի բնակիչներին հորդորել է պահպանել անվտանգության միջոցները տարածաշրջանում շարունակվող տեղատարափ անձրևների և ամպրոպների պատճառով:

Հնդկաստանում կայծակի հարվածներից 1 օրում շուրջ 30 մարդ Է զոհվել