Երուսաղեմում գետնի մեջ բացված անցքը «կուլ է տվել» 3 մեքենա (տեսանյութ)

10:09 • 08.06.21

Երուսաղեմում 3 մեքենա ընկել է գետնի մեջ բացված անցքը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում: Անսպասելիորեն գետնի մեջ անցք է բացվել, և կայանած մեքենաներից 3-ն ընկել են փոսը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները։

«Մենք շրջափակել ենք տարածքը: Ուսումնասիրել ենք տարածքը՝ վստահ լինելու համար, որ զոհեր չկան», - ասել է Երուսաղեմի ոստիկանության աշխատակից Ալոն Խելֆոնը։

Հիվանդանոցում նշել են, որ անցքը, ամենայն հավանականությամբ, բացվել է մոտակա մայրուղում թունելի փորման աշխատանքների հետևանքով։

Երուսաղեմում գետնի մեջ բացված անցքը «կուլ է տվել» 3 մեքենա (տեսանյութ)