Ֆրանսիայում անծանոթն ապտակել է Մակրոնին (տեսանյութ)

17:13 • 08.06.21

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում ապտակ է ստացել մի տղամարդուց, հայտնում է BFMTV-ն:

Միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել երկու անձ:

Համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի` Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Այնուհետև իրավիճակին միջամտում են թիկապահները, որոնք նախագահին հեռացնում են, իսկ տղամարդուն` բռնում: