«Մենք պետք է տեսնենք մեր շահը». Պակիստանը հրաժարվել է ԱՄՆ-ին ռազմական բազաներ տրամադրել

14:38 • 08.06.21

Պակիստանը հրաժարվել է իր ռազմական բազաները հանձնել ԱՄՆ-ին, որն իր զորակազմը դուրս է բերում Աֆղանստանից: Այս մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ցանկանում ենք, որ խաղաղ գործընթացը (Աֆղանստանում) առաջ շարժվի զորքերի դուրսբերմամբ: Աշխարհը Պակիստանը չի համարում խնդրի մաս»,-ասել է արտգործնախարարը:

«Բազաների որոնումը կարող է լինել նրանց ցանկությունը: Նրանց հիմք տալու մասին խոսք լինել չի կարող, մենք պետք է տեսնենք մեր շահը», - ավելացրել է Քուրեշին:

«Մենք պետք է տեսնենք մեր շահը». Պակիստանը հրաժարվել է ԱՄՆ-ին ռազմական բազաներ տրամադրել