Ես ուզում եմ նորություն ասել․ մենք դրախտում ենք ապրում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ճանապարհ գալիս մի այպիսի միտք անցավ, թող տարօրինակ չթվա, ես կիսվում եմ ձեզ հետ, միտ ծագեց․ ասում եմ՝ իսկ գուցե Աստված երես է թեքել մեզանից, այնպես, ինչպես գրված է 12–րդ սաղմոսում, որտեղ ասվում է, մինչև երբ պետք է մոռանաս մեզ տեր ի սպառ, մինչ երբ պետք է շրջես երեսդ մեզանից, բայց ինչու՞։ Այս մասին Արագածավանում քարոզարշավի շրջանակում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ նորություն ասել․ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ, և այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ ես հանրապետության տարբեր հատվածներ շրջագայելու առիթներ եմ ունենում և անցնում եմ հատվածներով, որտեղով նախկինում չեմ անցել, կամ որոնք նախկինում չեմ նկատել կամ այդ հայացքով չեմ նայել»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականում դրախտում ենք ապրում, բայց մենք ի վիճակի չենք եղել և մինչ այսօր չենք այդ դրախտը վայելել։ «Սա իրականում ավետյաց երկիր է, երբ նայում եմ այդ դաշտերին և նայում եմ, թե այդ դաշտերի քանի տոկոսն է մշակված, մենք ապրում ենք եդեմի այգում, որի մեծ մասը անմշակ է, և մենք ապրելով դրախտում՝ ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտ դարձնել և ապրելով մեծ երկրում՝ չենք նկատել, որ ապրել ենք մեծ երկրում։










